ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ
Կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը
Հունիսի 14-ին կայացավ «Ժամանակակից սոնոգրաֆիա» թեմայով դասընթացը, որը կազմակերպվել էր բժշկական տեխնիկա ներկրող ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ հայկական ընկերությունը: Էքսպերտ դասի սոնոգրաֆիայի ներկայացման համար հրավիրվել էին տարբեր բժշկական կենտրոններից բժիշկ-սոնոգրաֆիստներ: Մասնակիցները հնարավորություն ունեին հիվանդի զննման ժամանակ անձամբ փորձել սոնոգրաֆը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում և հնարավորություն տվեց համոզվել առաջարկվող սարքավորման որակի մեջ:
Մեզ հաջողվեց զրուցել ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ ընկերության տնօրեն, դասընթացի կազմակերպիչ Գրիգորի Աշոտովիչի հետ: Զրույցի ընթացքում նա պատմեց մեզ միջոցառման հիմնական նպատակների և ընկերության մոտակա ծրագրերի մասին:
«Մի քանի տարի շարունակ գործընկերներ էինք փնտրում, որոնց տեխնիկայի որակական հատկանիշներին կարելի էր վստահել: ՄԻՆԴՐԵՅ ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը Չինաստանում է, աշխարհում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: Այն առանձնանում է ապրանքների բարձր որակով, իր ֆունկիցոնալ և որակական հնարավորություններով գերազանցում անգամ եվրոպական և ամերիկյան արտադրողների: Վերոնշյալ ընկերության բժշկական տեխնիկան Հայաստան ներկրելուց և մեր հայրենակիցների կողմից բարձր գնահատականին արժանանալուց հետո սկսեցինք Մինդրեյ ընկերության հետ ակտիվ համագործակցությունը։ Այժմ հայկական շուկայում մատակարում ենք ՄԻՆԴՐԵՅ ընկերության արտադրության տեխնիկա և մատուցում երաշխիքային ու հետերաշխիքային ծառայություններ:
Առաջին հերթին որոշեցինք փորձել ԷՔՍՊԵՐՏ դասի սոնոգրաֆը, որի ֆունկցիոնալ յուրահատկությունները հավասարազոր է եվրոպական արտադության որակյալ և թանկարժեք սարքերին: Այսօրվա ներկայացման հիմնական նպատակը բժշկական անձնակազմին ՄԻՆԴՐԵՅ-ի սարքավորումներին ծանոթացնելն է: Մենք կարող ենք պատասխանել բժիշկների մոտ առաջացած բոլոր հարցերին և բավարարել նրանց մասնագիտական պահանջները։ ՄԻՆԴՐԵՅ սոնոգրաֆի ֆունկցիոնալ և որակական առանձնահատկություններին ծանոթացնելուն նպատակաուղղված նման դասընթացները կամրապնդեն մասնագետների մեջ վստահությունը այս տեխնիկայի նկատմամբ:
Ողջ դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն էր տրված գործանականում տեսնելու և փորձարկելու սարքավորումների աշխատանքն ու պարզաբանելու սարքի հետ կապված ցանկացած հարց։
Մենք ծրագրում ենք անցկացնել շնորհանդեսների ու դասընթացների շարք` ցուցադրելու ներկայացված ապրանքանիշի սարքավորումների հայկական շուկայում առաջատար դառնալու բոլոր հնարավորությունները: Արդեն 4 տարի է, ինչ համագործակցում ենք ՄԻՆԴՐԵՅ ընկերության հետ և առ այսօր սարքավորումների հետ կապված անլուծելի խնդիրներ չենք ունեցել:
Մենք ձգտում ենք անել ամեն ինչ, որ մեր բժիշկներն իրենց աշխատանքի կազմակերպման ընթացքում տեխնիկական հագեցվածության խնդիրներ չունենան և կարողանան մտածել միայն հիվանդի առողջության մասին»:
15.06.2012 Կարդացեք նաև
Միլիոնավոր մարդիկ հաշմանդամության պատճառով գամված են անվասայլակին՝ սահմանափակված լինելով իրենց շարժումներում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, UPnRIDE Robotics-ի մասնագետներին հաջողվել է...
15.11.2016
Thermo նոր ջերմաչափը, որը մշակվել է Withings ընկերության կողմից, կարող է արագ եւ ճշգրիտ չափել ջերմաստիճանը՝ չշփվելով այցելուի մարմնին: Thermo-ն զինված է ինֆրակարմիր 16 սենսորներով, որոնք 2 վայրկյանում հասցնում են...
22.07.2016
Մարդկանց 20 տոկոսը վախենում է ներարկումներից: Այս մարդկանց համար Ռայս համալսարանի (Հյուսթոն) երիտասարդ գիտնականները յուրահատուկ սարքավորում են մշակել, որը...
18.04.2015
Օրգանիզմի զովացման համակարգի հիմնական բաղադրիչը՝ քրտինքը, գլխավորապես ջրից է բաղկացած, թեեւ փոքր քանակությամբ քիմիական այլ միացություններ, մասնավորապես՝ ամոնիում, միզանյութ...
04.11.2014
Մարդիկ շուտով կդադարեն վախենալ ներարկումներից: Ասվածն ապացուցում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց ստեղծած նոր ներարկիչ, որն ունակ է դեղամիջոցը ներարկել առանց ասեղի: Այս մասին հայտնում է Medical Engineering & Physics...
29.05.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










